
Տնտեսական հարցերով փորձագետ Լեւան Կալանդաձեն չի կարծում, որ լարիի վերջին տատանումները հիմք են տալիս վերանայել բյուջեի ծախսերը։
«Interpressnews» լրատվականի հետ զրույցում նա ասել է․ «Բնական է, որ լարիի փոխարժեքը ազդում է քաղաքացու ընտանեկան բյուջեի վրա, սակայն այսօրվա տատանումները ծախսերը վերանակելու հիմք չեն կարող հանդիսանալ»;
Կալաձեն չի բացառել նաև ապագայում այս հարցի քննարկման հավանականությունը:
Հիշեցնենք, որ ազգային տարադրամը վերջին օրերին արժեզրկվել է, մի քանի կոմերցիոն բանկերում մեկ դոլարի արժեքը կազմել է նույնիսկ 2,52 լարի։
Ըստ կենտրոնական բանկի վերջին պաշտոնական տվյալի՝ մեկ ԱՄՆ դոլարի արժեքը կազմում է 2.4773 լարի։