Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, Մոսկվայում կայացել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները:
Քննարկման հիմնական թեմաներն են եղել երկկողմ հարաբերությունները, Սիրիան, Ուկրաինան, Հյուսիային Կորեան: Լավրովի գնահատմամբ՝ բանակցությունները բաց էին, շոշափվեց երկկողմ հարաբերությունների համար առանցքային հարցերի ողջ շրջանակը. «Մենք հաստատեցինք միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեր ընդհանուր ուղղությունը, պատմությունը ցույց է տվել, որ մեր համագործակցությունից շահում է ամբողջ աշխարհը»:
Ըստ Լավրովի՝ Մոսկվան և Վաշինգտոնը հատուկ ներկայացուցիչներ են նշանակում, որպեսզի առանց էմոցիաների վերհանեն «հարաբերությունների գրգռողներին»: