Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հաագայի դատարանի դատախազ Ֆատու Բենսուդային կողմնակալության մեջ է մեղադրել ՝ նշելով, որ վերջինս չի պատրաստվում համագործակցել 2008թ․ օգոստոսյան պատերազմի հարցով ընթացող հետաքննությանը:
Լավրովն այս մասին հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում, որին ներկա է գտնվել նաև Բենսուդան:
«Դատախազն անտեսել է այն փաստաթղթերը, որոնք ներկայացել են Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ ՌԴ-ի կողմից: Դրանք համոզիչ կերպով հաստատում են, որ հակամարտությունը սկսել է Սահակաշվիլին: Երբ անտեսվեցին Հարավային Օսիայում այս հակամարտությունից տուժածների անձնական դիմումները, ակնհայտ դարձավ դատախազի կողմնապահությունը: Մենք շարունակում ենք պնդել, որ նման պայմաններում չենք կարող համագործակցել»,- հայտարարել է Լավրովը: