Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն հաշվետու նիստի ընթացքում 2017թ․ լավագույն մարզիկ է ճանաչել Լաշա Տալախաձեին։
Վերջինս մրցանակաբաշխության ընթացքում երախտագիտություն է հայտնել կոմիտեին՝ ծանրամարտի ֆեդերացիայի և անձամբ իր քրտնաջան աշխատանքը գնահատելու համար: «Նման երջանիկ պահերը ինձ էլ ավելի են ոգևորում ու ուժ տալիս»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի՝ գրանցելով նոր ռեկորդ (պոկում վարժությունում) :