«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի խոսքերով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան ասել է, թե նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «մեջքը կկոտվրի», եթե նա փորձի ընտրություններին ձայներ գողանալ»:
Այս հայտարարությունը Նիկա Գվարամիան արել է ի պատասխան «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Գիորգի Ցագարեիշվիլիի հայտարարությանը:
«Ռուսթավի 2»-ի ենթատեքստում սա անյքան էլ կարևոր չէ մեզ համար: Կցանկանայի մեջբերել Իրակլի Ալասանիայի խոսքերը, ով ինձ ասել է. «Բիձինա Իվանիշվիլիի «մեջքը կկոտրեմ», եթե ձայներ գողանա»: Հիմա սա ի՞նչ է, հեղափոխության կո՞չ է, Իվանիշվիլիի կադաֆիզա՞ցիա, սպանության փո՞րձ, թե՞ ինչ: Իհարկե, ոչ մի նման բան: Սա հայրենասեր քաղաքական գործիչի հայտարարություն է: Ինչպիսի բառերով բացատրել իրենց մտքերը մասնավոր զրույցի ժամանակ, դա մարդկանց անձնական գործն է»,- նշել է Գվարամիան:
Նշենք, որ սետեմբերի 27-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Գիորգի Ցագարեիշվիլին «Առաջին» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ վերջին գաղտնի ձայնագրության հիմքով, Վրաստանի ԿԸՀ-ն պետք է գրանցումից հանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը: