Ընթացիկ տարվա մարտի 1-ից 27-ը , Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կդադարի գործել օրվա ցերեկային ժամերին:
Ինչպես «Interpressnews»-ին օդանավակայանի կառավարմամբ զբաղվող «TAV Georgia» ընկերության վարչությունից են հայտնել, օրվա ընթացքում չվերթների կասեցման պատճառը օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ են: Վերանորոգման աշխատանքները մի քանի փուլով են ընթանալու, ինչի արդյունքում օրվա ընթացքում օդանավակայանը պարբերաբար չի գործի նաև ապրիլ-մայիս ամիսներին, սակայն այս ամիսների համար օդանավակայանի գործունեության ժամանակացույցը չի հստակեցվում: Զուգահեռաբար, հայտնի չէ, թե ինչպիսի որոշում կկայացնեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները: Առկա տեղեկատվության համաձայն,այն ավիաընկերությունները, որոնք տեղեկացված են վերանորոգման աշխատանքների վերաբերյալ, իրենք պետք է որոշեն` տեղափոխել թռիչքները գիշերային ժամերի, թե` չեղարկել դրանք: