Վրաստանի Ֆինանսների նախարարությունը եկամուտների ծառայության կայքի միջոցով (http://rs.ge/Default.aspx?sec_id=6213&lang=1) ուղիղ եթերում ցուցադրում է Վերին Լարսում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, հունիսի 23-ին հորդառատ անձրևների հետևանքով Թերեքի գետի մակարդակը բարձրացել էր` փլուզելով Ռուսաստանը և Վրաստանը միացնող ռազմվարական ճանապարհի 800 մետր հատվածը: Այս պահին դեռևս վերկանգնողական աշխատանքներ են ընթանում:
Անվտանգության նկատառումներից ելնելով, ներկա պահին ճանապարհով թույլատրվում է երթևեկել առավոտյան ժամը 5:30-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն:
Վերին Լարսը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհն է, որը անցնում է վտանգավոր լեռնանցքով` հաճախ դառնալով բնական աղետների էպիկենտրոն: Ձմռանն այն փակվում է ձնաբքի, իսկ տարվա մյուս եղանակներին հեղեղների ու սողանքների պատճառով:
Վերջերս Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի նախագահ Գեորգի Սետուրիձեն նշել էր Դարիալի կիրճում թունել կառուցելու անհրաժեշտության մասին, որն ըստ նրա, կարող է այլընտրանքային ճանապարհ լինել:
«Թունելի կառուցումը կսկսվի այն ժամանակ, երբ կլուծվի ֆինանսավորման հարցը» , -հայտարարել է Սետուրիձեն: