Իրանում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը: 52 մարդ վիրավորված է:
Հիշեցնենք, որ երեկ, առավոտյան 09:00-ին 4 զինված անձ Իրանի խորհրդարան է ներխուժել և կրակ բացել: Դրան զուգահեռ, Խոմեյնի դամբարանի վրա են հարձակվել: Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: