
«Նախագահը հանդես է գալիս խորհրդարանի դեմ՝ ցուցաբերելով մտահոգիչ ու անհարգալից վերաբերմունք սահմանադրական ինստիտուտների նկատմամբ»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Նրա գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի սկսած արշավը «դեմ է հանդես գալիս երկրի խորհրդարանին, ևս մեկ անգամ ցույց է տալիս սահմանադրական փոփոխությունների հանձանժողովի նկատմամբ նրա անհարգալից վերաբերմունքը»:
«Հայտնի է, որ մարտի 10-ին Վրաստանի նախագահը հանդիպում է նախատեսել, որպեսզի հասարակությանը ծանոթացնի իր տեսակետի ու «Սահմանադրության հանրային քննարկում» կոչվող արշավի հետ։ Նշված հանդիպմանը նախագահը հրավիրում է տեղի և միջազգային կազմակերպությունների, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, սահմանադրական հանձնաժողովի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»,-ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ դրանով նախագահը չի հարգում երկրի սահամանադրական ու ժողովրդավարական ինստիտուտները: