
Վրաստանի խորհրդարանի նախագահը, ով մասնակցում է Ստամբուլում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակին նվիրված՝ խորհրդարանի նախագահների գագաթնաժողովին, հանդիպել է Մոլդովայի իր գործընկեր Անդրիան Կանդուի հետ:
Ինչպես հաղորդում է Վրաստանի խորհրդարանը, կողմերը խոսել են երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների մասին, քննարկել համագործակցության խորացման հետագա հեռանկարները: Քննարկումների ժամանակ անդրադարձել են նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև եռակողմ և բազմակողմ ձևաչափերի ինտենսիվ և համակարգված համագործակցության կարևորությանը: Իրակլի Կոբախիձեն և Անդրիան Կանդուն քննարկել են նաև երեք երկրների Գերագույն օրենսդիր մարմնի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության հնարավորությունը:
Ընդգծվել է նաև միջխորհրդարանական բարեկամության խմբերի և փոխայցելությունների կարևորությունը:
Մոլդովայի Հանրապետության նախագահի խոսքով, նա մայիսի 26-ին կայցելի Թբիլիսի և կմասնակցի Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: