«Միացյալ ազգային շարժման» անդամների պահանջն է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնից հեռանալը` չնայած նրան, թե ինչ կասի Դավիդ Նարմանիան` սակրեբուլոյում: Ցավոք, մենք ունենք մի իրավիճակ երբ Թբիլիսիի քաղաքապետը ոչ մի բան փոխել չի կարող, այդ թվում այն զեկույցը, որի վրա երևի աշխատում էր ամբողջ «Վրացական երազանքը» -այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի սակրեբուլոի Միացյալ ազգային շարժմում կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Աբեսաձեն: նրա համաձայն` ոչինչ այլևս չի փոխի այն շատ ծանր իրավիճակը, որը Դավիդ Նարմանիան ստեղծել է մայրաքաղաքում, և նա քաղաքապետ լինելու իրավունք չունի:
«Թբիլիսիի բնակիչներին պետք է հնարավորություն տալ ընտրել քաղաքապետ նրան, ում իրենք են ցանկանում, այլ ոչ թե ում ցանկանում է Բիձինա Իվանիշվիլին» ,-հայտարարել է Իրակլի Աբեսաձեն: