Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իտալիայում և Գերմանիայում վրացական հանցավոր խմբի 28 անդամ է ձերբակալվել:
Torinotoda-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածները տներ և ապահովագրական ընկերությունների գրասենյակներ են թալանել:
Իտալիայի ոստիկանությունը խմբի անդամներին ձերբակալել է սեպտեմբերի 18-22-ին: Հետաքննության համաձայն՝ նրանք 2015 թ․ դեկտեմբերից հանցագործություններ են գործել Տուրինում, Սավոնում, Ալեքսանդրիայում, Կունեոյում և Պավիայում:
Cronacasocial-ի տեղեկատվությամբ, ձերբակալվածները համարվում են 85 անձից բաղկացած հանցավոր խմբի անդամներ: