Իտալիայում Վրաստանի քաղաքացի է սպանվել: Նրա մարմինը հայտնաբերվել է Բարի քաղաքի այգիներից մեկում: 45-ամյա Դավիթ Գ-ի մահվան պատճառը մեջքի հրազենային վնասվածքն է: Հայտնի է, որ դեպքի պահին նա մի քանի այլ վրացիների հետ եղել է իտալական ռեստորաններից մեկում, ուր վեճ է տեղի ունեցել: Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ մահացածի մարմինը գտնվել է զբոսայգու նստարանին: Տղամարդու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի եղել: Պարզվել է, որ նա մահացել է իրավապահների ժամանելուց ժամեր առաջ: Մահացածի ինքնությունը պարզվել է:
Քննությունն արդեն պարզել է նաև, որ սպանությունը տեղի չի ունեցել այն հասցեում, ուր գտնվել է տղամարդու դին: Զբոսայգում արյան հետքեր չեն հայտնաբերվել: Այս պահին հարցաքննվել են սպանվածի կինը և ռեստորանում նրա հետ եղած բոլոր անձինք: