
Իտալիայի քաղպաշտպանության ծառայության տվյալներով` երկրաշարժի զոհերի թիվն անցել է 250-ից: Ինչպես հաղորդում է РКБ-ն, փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են: Դեռևս պարզ չէ` փլատակների տակ մարդիկ կան, թե չէ, հստակ չէ նաև անհետ կորածների թիվը: Բնակավայրերը լեռնային շրջանում են, այդ պատճառով փրկարարների աշխատանքը դժվար է: CNN-ը հաղորդել է, որ երկրաշարժի հետևանքով 1000-ից ավելի մարդ մնացել է առանց տանիքի: