Օզուրգեթիում, պետական թատրոնին հարակից տարածքում, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիան կազմակերպվել է Բիձինա Իվանիշվիլիի դեմ, մինչ վերջինս հանդիպում էր ունենում Գուրիայի շրջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
«Միացյալ ազգային շարժման» Օզուրգեթիի շրջանային կազմակերպության ղեկավար եւ պատգամավորի թեկնածու Դավիթ Մժավանաձեն հայտարարել է, որ «Իվանիշվիլին ինչ-որ նոր նախաձեռնություն է ծրագրել, միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին է հանդիպում եւ խուսափում է ժողովրդից, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա 4 տարի շարունակ չի իրականացրել իր կողմից տրված խոստումները»,֊ հայտարարել է Մժավարաձեն:
Տեղում գտնվող իրավապահ մարմինների ներկայացուցիչները կոչ են արել «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներին պահպանել կարգուկանոնը: «Միացյալ ազգային շարժման» անդամների կազմակերպած ակցիային՝ «Գնա՛», «Իվանիշվիլի խաբեբա», «Մենք քեզ չենք կարոտի» վերտառությամբ ցուցատախտակներ են եղել: