Շարունակվում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների հետ:
Հուն Իվանիշվիլին հանդիպել է տեղական և միջազգային լրատվական գործակալությունների և տպագիր մամուլի ներկայացուցիչներին:
Իվանիշվիլին նախ անդրադարձել է 2015 հունիսի 13-ին Թբիլիսիում տեղի ունեցած աննախադեպ ջրհեղեղին, ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքների անդամներին: Նախկին վարչապետն իր հիացմունքն է հայտնել այդ օրերին երիտասարդության միասնության առթիվ:
Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է ներկայիս իշխանության գործունեությանը, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի մասին մասնավորապես ասել է, որ վերջինս իրեն չի արդարացնում նախագահի պաշտոնում, չի հարգում նախագահի ինստիտուտը, և որ նա վատնել է 10 մլն լարի:
Ինչ վերաբերում է նրան, թե ով կզբաղեցնի Խորհրդարանի ապագա խոսնակի պաշտոնը, Իվանիշվիլին ասել է, որ այդ մասին խոսել դեռ վաղ է:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Վրաստանի նախկին վարչապետը հանդիպել էր տեղական հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին:
Տեղեկացնում է ինտերպրեսնյուսը: