Իվանիշվիլին Բուրջանաձեի «առանց դաշինքի կարգավիճակ»-ը «բլեֆ» է որակել 

 

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «GDS» հեռուստաալիքի եթերում   Բուրջանաձեի «Առանց  դաշինքի  կարգավիճակ» նախաձեռնությունը  «բլեֆ» է որակել:

Հիշեցենք`ընդդիմադիր  «Ժողովրդավարական շարժում — միասնական Վրաստան»  կուսակացության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ  Նինո Բուրջանաձեն  նախընտրական շրջանում «Առանց  դաշինքի  կարգավիճակ» է  քարոզում:

«Մենք արդեն ընտրել ենք մեր ռազմավարական ճանապարհը, որին կողմ է  ողջ հասարակությունը: Մեր  արտաքին քաղաքական ուղղությունը  Արևմուտքն է,  Եվրատլանտյան կառույցները: Վրաստանը ՆԱՏՕ-ից զատ  այլընտրանքային տարբերակ չունի»,-հայտարարել է Իվանիշվիլին` մեկնաբանելով Բուրջանաձեի նախաձեռնությունը:

Նախկին վարչապետը նշել է,  որ «Վրացական երազանքը» դեմ չէ  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը,  սակայն բացառել է,  որ դա  կլինի  օկուպացված տարածքների հաշվին:

Հիշեցնենք, որ  «Ժողովրդավարական շարժում – միասնական Վրաստան »  կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն հոկտեմբերի 8-ի խորհրդարարնական ընտրություններն մասնակցում է  «Առանց դաշինքի կարգավիճակ»  նախաձեռնությամբ:  Այն  ենթադրում է, որ Վրաստանը չպետք է անդամակցի որևէ միության կամ ռազմական դաշինքի:  Տեղեկացնում է «Democracy and Freedom watch»  պարբերականը:

Թողնել պատասխան