
Bloomberg-ի փոխանցմամբ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց ցուցակում է: Bloomberg Billionaires index-ի համաձայն, 2017 թվականին Իվանիշվիլին հայտնվել է 278-րդ հորիզոնականում: Նրա ունեցվածքը կազմում է 5.52 միլիարդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարի Իվանիշվիլիի կարողությունը կազմել է 5.6 միլիարդ դոլար:
Bloomberg Billionaires index-ի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը` 85,6 միլիարդ դոլարով, այնուհետև ամերիկացի գործարար Ուորրեն Բեֆեթը՝ 78.9 միլիարդ դոլար կարողությամբ: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Amazon օնլայն վաճառքների հիմնադիր Ձեֆ Բեզոսը` 73.5 միլիարդ դոլարով: