Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Զուրաբ Ճիաբերաշվիլիի խոսքով, նախարարություններում ծրագրված օպտիմալացման գործընթացը պետական հաստատությունների դեգրադացման պատճառ կդառնա:
«Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը ամենաճիշտ ուղղությունը երկրի համար ավերիչ դարձնելու հատուկ տաղանդ ունի: Սա վերաբերում է նաև օպտիմալացմանը: Այն դեպքում, երբ «Վրացական երազանքի» ներկայացօւցիչներով լի են շրջանային խորհուրդները (գամգեոբա), նրանք փորձում են ճնշել նախարարությունների աշխատակիցներին, որոնք տարիներ շարունակ հիմնական գործ անողներն են: Այս պատճառով պետական հաստատություններում նման օպտիմալացումը ավելի շատ դերգրադացմանը կնպաստի քան` բյուջե խնայելուն»,- հայտարարել է Զուրաբ Ճիաբերաշվիլին: