Իսրայելի հանրապետության նախագահի Ռուվեն Ռիվլինի և առաջին տիկին Նեչամա Ռիվլինի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է նախագահական նստավայրում ողջույնի արարողությամբ: Դիմավորման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, նախագահի խորհրդատուները, Վրաստանի օրենսդրական և գործադիր կառավարության ներկայացուցիչները և Իսրայելի հանրապետության կառավարության անդամները:
Վրաստանի պաշտպանության նախարարության նվագախմբի կողմից հնչել են երկու երկրների պետական օրհներգերը, ինչից հետո Գիորգի Մարգվելաշվիլին և Ռուվեն Ռիվլինը Վրաստանի պետական դրոշին հարգանքի տուրք են մատուցել: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Ռուվեն Ռիվլինի հանդիպումը Վրաստանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: Նեչամա Ռիվլինին հյուրընկալել է Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան: