Իսպանիայի ազգային ոստիկանությունը Վրաստանի շուրջ 50 քաղաքացու է ձերբակալել, որոնք մեղադրվում են երկրի տարածքում բնակարանային կողոպուտի մեջ: Այս մասին գրում է «Deutsche Welle» լրատվականը: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվությունն արդեն հաստատել է: Ինչպես «Kvira.ge»-ին տեղեկացրել են գերատեսչությունից, այժմ ոստիկանական միջազգային համագործակցության շրջանակներում երկու երկրների իրավապահները տեղեկատվության ակտիվ փոխանակում են իրականացնում:
«Նոյեմբերի 29-ին Իսպանիայի Թագավորության տարածքում իրականացված լայնածավալ գործողության արդյունքում Մադրիդում և երկրի այլ քաղաքներում ձերբակալվել են հանցավոր խմբավորման անդամ տասնյակ վրացիներ, ովքեր մեղադրվում են բնակարաններ թալանելու մեջ: Իսպանիայի ոստիկանների հետ օպերատիվ գործողությանը իր մասնակցությունն է բերել նաև Իսպանիայում Վրաստանի ՆԳՆ ոստիկանական կցորդը»,- հայտարարել են Ներքին գործերի նախարարությունից: