
Վրաստանի Կախեթի շրջանի Նինոգորի գյուղում երիտասարդ հողագործը սեփական ջերմոցում սկսել է աճեցնել իսպանական տեսակի ելակ: Էկոլոգիապես մաքուր բերքը նա կստանա փետրվարի վերջին:
Աճեցվող ելակն օրգանական է, չի պարունակում գենետիկորեն փոփոխված տարրեր:
Հողագործ Գիորգի Դարեջանաշվիլին, ով իր հողատարածքում այդ նպատակով ջերմոց է կառուցել, հավատացած է, որ իր աճեցրած ելակները մեծ պահանջարկ են ունենալու:
Դարեջանաշվիլիի համոզմամբ` առաջին իսկ բերքահավաքին կհավաքվի մոտ 1 տոննա ելակ, որը և մտադիր է վաճառել ոչ միայն գյուղում, այլ հասցնել նաև մայրաքաղաք: Իսպանական տեսակի ելակը կարժենա 15- 20 լարի: Բերքահավաքը կսկսվի առաջիկա օրերին և կշարունակվի մոտ 1 ամիս: Տեղեկացնում է Agenda.ge-ն: