Կանադան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ն պատրաստ են ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացման ուժեղացման նպատակով Սեւծովյան տարածաշրջանում սեփական ցամաքային, ծովային եւ օդային ուժերը ներգրավել:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Ըստ Ստոլտենբերգի, այս 6 երկրներից զատ, Դաշինքի անդամ այլ երկրներ եւս քննարկում են, թե ինչ ճանապարհով կարող են իրականացնել իրենց ներդրումը:
Ստոլտենբերգի խոսքով, հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական գործողությունները ՆԱՏՕ-ի սահմանների մոտ, այդ թվում Ռուսաստանի մասշտաբային «Կովկաս 2016» զորավարժությունները: Հարկ է նշել, որ զորավարժությունները տեղի են ունենում նաեւ Վրաստանի օկուպացված տարածքներում: «Մենք խոսել ենք ՆԱՏՕ-ի սահմանամերձ տարածքներում իրականացվող ռազմական գործողությունների, այդ թվոմ «Կավկազ 2016»-ի եւ Ռուսաստանի կողմից Կալինինգրադի տարածքում «Իսկանդեր» հրթիռային համակարգեր տեղադրելու մասին: Ռուսաստանի այս պահվածքը անհասկանալի է, սակայն երկխոսությունն ավելի կարեւոր է այն ժամանակ, երբ աճում է լարվածությունը»,- հայտարարել է Յենս Ստոլտենբերգը: Հիշեցնենք՝ Հյուսիսատլանտյան դաշինքը Սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ամրապնդման որոշումը կայացրել է ընթացիկ տարվա հուլիսի 8-9-ին՝ Վարշավայի գագաթաժողովի ժամանակ: