«Իսլանդիան այլևս չի բավարարի Վրաստանի քաղաքացիների ապաստան հայցելու խնդրանքը և կարճ ժամանակում կվերադարձնի նրանց հայրենիք», — ասել է Դանիայի Թագավորությունում և Իսլանդիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիգի Գիգիաձեն՝ բացատրելով Իսլանդիայի միգրացիոն ծառայության որոշումը:
Դեսպանի խոսքերով՝ այս տարվա հուլիսի 19-ին հրապարակվել է Իսլանդիայի միգրացիոն ծառայության որոշումը՝ ըստ որի Վրաստանն անվտանգ երկրների ցանկում է, ուստի այս երկրի քաղաքացիներն այլ երկրում ապաստանելու կարիք չունեն։
Արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ էլ, քանի որ Իսլանդիան Շենգենյան երկիր է, Վրաստանի արտաքսված քաղաքացիների մասին տեղեկություններն անմիջապես կարտացոլվեն Շենգենյան միասնական տեղեկատվական համակարգում և նրանք այլ երկրներ այցելելիս կտուգանվեն և մինչև 5 տարով կարգելվի նրանց մուտքը Շենգեն գոտի։