«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մանչեստրում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ այն իրականացրել է իր անդամներից մեկը:
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի Manchester Arena մարզահամերգային համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 59-ը՝ վիրավորվել:
Բրիտանական «Telegraph»-ի փոխանցմամբ` խմբավորումը ահաբեկչության պատասխանտվությունը ստանձնելու մասին հայտարարել է իր լրատվական գործակալության միջոցով՝ այն որակելով որպես Սիրիայում և Իրաքում տեղի ունեցած օդային հարձակումների պատասխան:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն արդեն պարզել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը: