
Իռլանդական „The Irish Times” պարբերականը «Խորտակված գանձարան. Համլետ Գոնաշվիլի՝ Վրաստանի ձայն» վերնագրով հոդված է հրապարակել:Հոդվածի հեղինակը լրագրող Դոնալ Դինենն է, ով նշում է ,որ Սև և Կասպից ծովերի միջև գտնվող Վրաստանը հնագույն ժամանակաշրջանից հանդիսանում էր տարբեր կայսրությունների խաչմերուկ, չնայած վրացական պոլիֆոնիկ երաժշտությունը և երաժշտության կատարման յուրօրինակ ձևը դիմացել է դարերին, թշնամու ներխուժմանը և զավթողական պատերազմներին:
Հոդվածի հեղինակը խոսում է «Ռուսթավի» համույթի և նրա հայտնի մենակատար Համլետ Գոնաշվիլու մասին: Լրագրողի խոսքերով` Համլետ Գոնաշվիլիի ձայնի տեմբրում արտացոլվում է վրացական երաժշտության այն ներդաշնակությունը, որը նրա կատարմանը անմոռանալի տոնայնություն է հաղորդում:
Լրագրողի խոսքերով` Համլետ Գոնաշվիլիի կատարումները տարբերվում են բոլոր կատարումներից: Նա յուրահատուկ և եզակի տարածք է ստեղծում և այդ տարածքում հանգստություն է տիրում: