
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, «Վրացական երազանք»-ում նախագահի թեկնածուի վերաբերյալ խորհրդակցություններ են սկսվել: «Ռուսթավի 2»-ի հաղորդմամբ, հարցը իշխող թիմում վիճաբանության պատճառ է դարձել:
Այս պահին շրջանառվում են արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի և Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունները: Ասվում է, որ «Վրացական երազանք»-ի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, հենց կին է լինելու:
Սալոմե Զուրաբիշվիլին չի հստակեցրել, թե արդյոք իշխող թիմը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել:
Իշխող թիմից հայտարարել են, որ վերջնական որոշում կկայացնի կուսակցության քաղխորհուրդը` Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորոթյամբ: