«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Էլենե Խոշտարիան արձագանքելով կառավարությունում տեղի ունեցող փոփոխություններին, ասել է, որ «իշխանության ներսում խամաճիկների տեղափոխությունը ոչ մի արդյունք չի կարող տալ»:
«Խնդիրների առանցքում շարունակում է մնալ «Վրացական երազանք»-ի կառավարման ոճը: Այս իրականությունում պետք է զրկել իշխանություններին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունից՝ այն տալով ժողովրդի թեկնածուին: Մենք առաջարկել ենք Շալվա Շավգուլիձեի թեկնածությունը, լավ կլինի, որ մյուս ուժերը ևս հանդես գան առաջարկություններով: Այդ դեպքում «Վրացական երազանք»-ը ներկայացնող դատախազ չենք ունեա: Այս ամենը կհանգեցնի որոշ բարեփոխումների, այլապես իրականացվող փոփոխություններն ու տեղափոխությունները անիմաստ խաղ են»,-interpressnews-ի փոխանցմամբ, ասել է Խոշտարիան: