Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերածվել է «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի, այդ պատճառով ԿԸՀ-ի ղեկավարը պետք է հրաժարական տա:
Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Լևան Բեժաշվիլին։ Նա օգոստոսի 27-ին տեսանյութ է հրապարակել, որն, ըստ նրա, ապացույց է իշխող «Վրացական երազանքի» և ԿԸՀ-ի համագործակցության մասին:
Լևան Բեժաշվիլին հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են նախագահական ընտրությունների կեղծմանը։ Ըստ նրա, ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան պետք է անհապաղ հրաժարական տա, այլապես այս ամենը կհանգեցնի ԿԸՀ-ի նկատմամբ ժողովրդի վստահության կորստի: