
«Վրաստանի գործադիր իշխանության ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել գերագույն դատարանի երեկվա կայացրած որոշմանը»: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ դեռ պարզ չէ, թե իշխանության վերնախում ինչպես կարձագանքեն միջազգային դիվանգետների ու հեղինակավոր ԶԼՄ-ների հայտարարություններին:
Կառավարության մամլո ծառայությունից «Ռուսթավի 2»-ին տեղեկացրել են՝ «այսօր հանգստյան օր է»: Հեռուստաընկերությունը եզրակացնում է՝ սպասելի է, որ կառավարության ներկայացուցիչներն այսօր աշխատանքի ընդհանրապես չներկայանան:
Հիշեցնենք՝ Վրաստանում մարտի 3-ին նշվում է Մայրության տոնը։