Վրաստանի «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավոր Էլենե Խոշտարիան գտնում է, որ երկրի իշխանությունները ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգման համար որևէ պատասխանատվություն չեն կրում։
«Չկա մի փաստարկ, թե ինչու չեն ձևավորում փաստերը ուսումնասիրող հանձնաժողով»,- անդրադառնալով անցյալ տարի Թբիլիսիում առևանգված, այնուհետև ժամեր անց Բաքվի բանտում հայտնված լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի հետաքննությանը, հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության անդամը:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին Թբիլիսիից առևանգել են 2017-ի մայիսի 29-ին: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրանք են առաջադրել Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու, մաքսանենգության և իրավապահների հանդեպ դրսևորած դիմադրության համար: Ինքը` Մուխթարլին, պնդում է, որ իրեն առևանգել են և տարել Ադրբեջան: Նրա խոսքով, գործին ներգրավված են եղել ինչպես վրացի, այնպես էլ ադրբեջանցի իրավապահներ: