Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է. «Իշխանության գալու միակ ճանապարհը քվեատուփի մոտ է, մնացյալ միջոցները ապօրինի են»:
Նրա խոսքով, պետք է ամեն ինչ անել, որ Վրաստանի բնակչությունը այդ օրը կարողանա ձայն տալ իր նախընտրած ուժին: Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը անընդունելի է համարել հատկապես այս օրերին ահաբեկման ցանկացած ձև:
Միևնույն ժամանակ Յան Կելին նշել է, որ մինչ այժմ նախընտրական միջավայրը Վրաստանում հանգիստ է անցել: