«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ամբողջական կազմով այսօր արտակարգ մամուլի ասուլիս կհրավիրի։ Այս մասին «interpressnews» լրատվականին տեղեկացրել են կուսակցության մամուլի ծառայությունից: «Հավանաբար հենց այսօր պարզ կդառնա, թե ովքեր են հեռանում կուսակցությունից, և ինչպես է ապագայում գործելու «Ազատ դեմոկրատներ»-ը» ,- ենթադրում է «interpressnews»-ը՝ տեղեկացնելով, որ ասուլիսը տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, կուսակցության առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան խորհրդարանական ընտրություններից հետո հոկտեմբերի 10-ին հայտարարեց․«Ես որոշեցի ժամանակավորապես հեռանալ քաղաքականությունից»։ Լուրեր են պտտվում, որ կուսակցության շարքերը պատրաստվում են լքել եւս մի քանի անդամներ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին, Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Ազատ դեմոկրատներ»-ը ստացել է քվեների 4,62 տոկոսը՝ այս կերպ փաստացի չհաղթահարելով 5 տոկոսանոց ընտրական շեմը։