Վրաստանի երրորդ նախահագ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Հայաստանում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Ինչ-որ հիմարներ՝ Հայաստանի Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին ինձ հետ կապ ունենալու մեջ: Ես Փաշինյանին չեմ ճանաչում, իսկ այդ պատգամավորներին ուզում եմ պատասխանել: Դուք խնդիրներ ունեք ոչ թե միջազգային դավադրության հետ, այլ սեփական ժողովրդի, որը զզվել է ձեր թալանից ու ցինիզմից: Հայաստանը կաշառակերությունից կազատվի և կզարգանա», — գրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում պետք է ընտրի երկրի վարչապետին։ Անցյալ ամիս վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը, ով դրանից առաջ տասը տարի ղեկավարել էր երկիրը, հանրության ճնշման ներքո հրաժարական էր տվել։ Ժողովրդական շարժումը վարչապետի թեկնածու է առաջադրել շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։