Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին Ուկրաինայի իշխանություններին և անձամբ Պետրո Պորոշենկոյին զգուշացրել է՝ այսօր նախատեսվող հանրահավաքի ընթացքում սադրանքներ թույլ չտալ:
Ֆեյսբուքյան իր էջում Սահակաշվիլին անդրադարձել է նաև Ուկրաինայի ՆԳ-ի փոխնախարարի հայտարարությանը, որի համաձայն՝ Սահակաշվիլիի համախոհ Դավիթ Սակղվարելիձեի անվտանգության աշխատակիցը ձերբակալվել է զենք գնելիս: Նախկին նախագահը դա կապում է հանրահավաքի հետ:
«Ինչ-որ բան խառնել եք, տղերք: Ես՝ Միխեիլ Սահակաշվիլիս, մարգինալ խմբի առաջնորդ չեմ»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Վերջինս նաև հավելել է, որ Վրաստանում 2003 թվականին իր ղեկավարած «Վարդերի» հեղափոխությունը պատմության մեջ է մտել որպես խաղաղ ապստամբության օրինակ: «Ինձ մեղադրել զինված սադրանքներ ծրագրելու մեջ՝ հիմարություն է»,- ասել է նա: