
«Անագի» շինարարական ընկերությունը ներկայացրել է, թե ինչպիսի տեսք կունենա Թբիլիսիի պատմական տարածքում տեղակայված Գրիգոլ Օրբելիանիի անվան հրապարակը վերականգնողական աշխատանքներից հետո:
Թբիլիսիի քաղաքապետարանը մեկնարկել է հրապարակի վերականգման նախագիծը 2017 թվականի դեկտեմբերին: Դրա իրականացման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 52 մլն․ լարի: Բոլոր աշխատանքներն իրականացնում է «Անագի» ընկերությունը:
«Կկատարվի շենքերի հիմքերի ամբողջական վերականգնում-նորոգում: Մասնավորապես, տարբեր բարդության աշխատանքներ կտարվեն եւ կվերականգնվեն ճարտարապետական մասերը: Աշխատանքներ կիրականացվեն նաեւ ճանապարհային հատվածում։ Ծրագրվում է կառուցել նաև 150 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի»,- ասվում է «Անագի» կազմակերպության կայքում:
Օրբելիանիի հրապարակի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2018 թվականի վերջին: Նախագծի նպատակն է քաղաքի պատմական վայրում՝ հինն ու նորը միավորող տարածք ստեղծելը, որը մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև զբոսաշրջության տեսանկյունից: