
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի Վակեի 2-րդ ընտրատարածքի թիվ 53 ընտրատեղամասում մասնակցեց ընտրություններին:
Խորհրդարանի խոսնակը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է Թբիլիսիի քաղաքապետի այն թեկնածուի օգտին, ով կապահովի մայրաքաղաքի բարեկեցությունը:
«Ես համոզված եմ, որ իմ ընտրած թեկնածուն կկարողանա քաղաքը նոր մակարդակի հասցնել,-ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ մինչև ընտրությունների օրը հնարավորինս խաղաղ միջավայր է պահպանվել,- այսօրվա տրամադրությունը կախված է կուսակցությունների պատշաճ պահելաձևից: Մեր կուսակցությունն ամեն ինչ անում է խաղաղ միջավայր պահպանելու համար»։