Իլիա 2-րդն արդեն իրեն լավ է զգում

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի ինքնազգացողությունը բարելավվել է: Պատրիարքարանի առողջապահության դեպարտամենտից տեղեկացրել են, որ պատրիարքը շարունակում է մնալ բժիկշկների հսկողության տակ: Նրան հիվանդանոց չեն տեղափոխել,  բուժումը շարունակվում է պատրիարքարանում: Իլիա 2-րդը ջերմություն չունի: Հիշեցնենք, որ պատրիարքը վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել  մասնակցել իր գահակալության 39-ամյակին նվիրված տոնական արարողությանը: Նրա մոտ ախտորոշվել էր վիրուսային վարակ և  բարձր ջերմություն:

Թողնել պատասխան