
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի թիկնապահների կազմն անցել է պետական պաշտպանության հատուկ ծառայության ենթակայության տակ:
Այս մասին «interpressnews»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ Վրաստանի պատրիարքի անձնական պաշտպանության կազմը մինչև ապրիլի 1-ը գործում էր ոստիկանության ենթակայության տակ: