
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը ցավակցություն է հայտնել Տղիբուլիի Մինդելի հանքահորում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին:
Հիշեցնենք, որ Տղիբուլիի Մինդելի հանքահորում ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 6 հանքափոր է մահացել, 3-ը վիրավոր են: Վրաստանի կառավարության որոշմամբ, ապրիլի 6-ը երկրում սգո օր է հայտարարված։
Իլիա 2-րդը նշել է, որ աղոթում է ողբերգության զոհերի հոգիների հանգստության համար:
Պատրիարքարանի պաշտոնական կայքում տեղադրված ցավակցական հեռագրում Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդը կարևորել է նաև քաղաքացու կյանքի պաշտպանությունը: