
«Ժողովրդին չպետք է զրկել նախագահին ընտրելու իրավունքից»: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքերն է փոխանցել նախագահի մամլո խոսնակ Էկա Միշվելաձեն:
Վերջինս փաստացիորեն պատասխանել է սեպտեմբերի 12-ին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը: Իվանիշվիլին կարծիք էր հայտնել` խորհրդարանական երկրում նախագահը չպետք է ընտրվի. «նրան պետք է նշանակի խորհրդարանը»:
Նախագահի մամլո խոսնակը անդրադառնալով Իվանիշվիլիի հայտարարությանը, նշել է.«Եվրոպական երկրներում կան սահմանադրական կառավարության տարբեր ձևեր: Դրանցից յուրաքանչյուրը կարող է օրինական և ժողովրդավարական լինել: Սակայն, ընդհանրապես այս հարցը հասարակության լայն շրջանակների որոշումը պետք է լինի: Այդ պատճառով ժողովրդին չպետք է զրկել ընտրելու իրավունքից»: