Ժնևյան միջազգային բանակցությունների հերթական՝ 43-րդ փուլը կանցկացվի մարտի 27-ից 28-ը: Վրաստանյան պատվիրակությունն արդեն մեկնել է Ժնև: Նշենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Ժնևյան բանակցությունների ձևաչափի մեծացման նախաձեռնությամբ է հանդես եկել, պատրաստակամություն հայտնել անձամբ ներգրավվել դրանցում, սակայն առաջիկա հանդիպումները կանցնեն նախկին ձևաչափով, և վրացական պատվիրակությունը կղեկավարի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան:
Երկխոսությունների Ժնևյան ձևաչափը հիմնվել է 2008-ի օգոստոսի 12-ին կրակի դադարեցման համաձայնության հիման վրա: Երկխոսությունն անցնում է երկու աշխատանքային խմբերի միջև, առաջին աշխատանքային խմբի շրջանակներում դիտարկվում են Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում անվտանգության և կայունության հարցերը, երկրորդում՝ Աբխազիայում և Ցխինվալիում տիրող դրությունը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյունից, ինչպես նաև բռնի տեղահանվածների և փախստականների սեփական տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի հետ կապված հարցերը:
Բանակցությունները տարվում են ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի համանախագահությամբ՝ Վրաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Նյութը՝ apsny.ge-ի
Լուսանկարը՝ EADaily-ի