Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դունդուայի տեղեկատվությամբ՝ Ժնևի միջազգային բանակցությունների 43-րդ փուլում վրացական կողմը Արչիլ Տատունաշվիլիի հարցը կբարձրացնի։
Ըստ փոխնախարարի՝ այս հարցը մարտահրավեր է անվտանգության և հումանիտար առումներով։
«Այսօր և վաղը երկու աշխատանքային խմբերի օրակարգի գլխավոր խնդիրը կլինի Արչիլ Տատունաշվիլիի հարցը բարձրացնելը։ Մենք շատ խիստ ենք դնելու այս հարցը, հատկապես Ռուսաստանի պատվիրակության առջև։ Պետք է ամեն բան կատարվի հիմա, որպեսզի չխոչընդոտի հետաքննության անցկացմանը և հաստատվի այն մարդկանց անունները, ովքեր մեղավոր են այդ գործում։ Սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանը քաղաքական պատասխանատվության չի ենթարկվելու։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետաքննությունը հաջողությամբ անցնի։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվում։ Երկու տարի առաջ տեղի ունեցավ Օթխոզորիայի սպանությունը, իսկ դրանից առաջ Բաշառուլիի սպանությունը։ Եթե մեղավորները չպատժվեն, կամ այն պետությունը, որը վերահսկում է օկուպացված տարածքները, այս ամենը կրկին կշարունակվի»,- հայտարարել է Դավիթ Դունդուան։
Հիշեցնենք, որ նախկին զինվորական Արչիլ Տատունաշվիլին ձերբակալվել էր փետրվարի 22-ին՝ Ախալգորի մարզում, ուր նրա հայրական տունն է, ապա տեղափոխվել Ցխինվալիի մեկուսարան, որտեղ էլ մահացել էր: Նրա դին վրացական կողմին փոխանցվեց մահվանից գրեթե մեկ ամիս անց: Ականատեսները հայտարարել են, որ դիակի վրա խոշտանգման բազմաթիվ հետքեր են եղել: