Թ. Ժվանիա.«որոշ ընտրատարածքներում 2-րդ փուլ կնշանակվի»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիան կարծում է, որ ընտրությունների երկրորդ փուլ հնարավոր է նշանակվի ավելի քան 50 ընտրատարածքում: Այս մասին ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան հայտարարարել է հրավիրած մամուլի ասուլիսում:

«Ուզում եմ հիշեցնել, որ  ելնելով ստացված արձանագրություններից, եզրակացնում ենք, որ  50-53 ընտրատարածքներում մեծ հավանականությամբ տեղի կունենա ընտրությունների 2-րդ փուլ»,- ասել է ԿԸՀ-ի ղեկավարը` եվս մեկ անգամ  նշելով, որ ընտրությունները անցել են  խաղաղ միջավայրում:

Այս առիթով  հայտարարոթյուն է արել նաեւ Վրաստանի վարչապետ, նախնական տվյալներով հաղթած «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Գիորգի Կվիրիկաշվիլին . «Հուսով եմ` Վրաստանի քաղաքացիները նույն ակտիվությամբ ճիշտ որոշում կկայացնեն»:

Թողնել պատասխան