«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» Վրաստանի տվյալներով` ընթացիկ տարվա մարտ ամսվա դրությամբ, 2016 թվականի մարտ ամսվա դրությամբ, բիզնեսակտիվների առավել մեծ ծավալներով աչքի են ընկել Վրաստանի խորհրդարանի 29 անդամներ, որոնցից 24-ի ընտանիքի անդամները ղեկավարում են կամ տիրապետում են մասնավոր ընկերությունները:
Այս մասին ասված է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպության հաշվետվության մեջ, որը վերաբերում է խորհրդարանի 2015 թվականի գործունեությանը: Վերոնշյալ կազմակերպության տվյալներով` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտի մասին նշել է Խորհրդարանի միայն 7 անդամ: Ամենաբաձր եկամուտների մասին հայտարարագիր են ներկայացրել Կախա Օքրիաշվիլին (մոտ 4,7 միլիոն լարի), Գոչա Էնուքիձեն (մոտ 4,5 միլիոն լարի), Սերգո Խաբուլիանին (633.205 լարի), Գոգի Թոփաձեն (611.052 լարի), Գիորգի Կախիանին (44.500 լարի), Գիորգի Ժվանիան (25.000 լարի) և Զազա Կեդելաշվիլին (16.586):
Վրաստանի օրենսդրության համաձայն` Խորհրդարանի անդամներն իրավունք ունեն մասնավոր ընկերության սեփականատեր կամ բաժնետեր լինել, սակայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը օրենքով արգելված է: Խորհրդարանի անդամները պարտավոր են պատգամավորական լիազորությունները իրականացնելու պահից դադարեցնել իրենց կարգավիճակին չհամապատասխանող , այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունը:
Ընտրվելուց հետո, 7-օրյա ժամկետում, պատգամավորը պարտավոր է խորհրդարանի` Ընթացակարգերի հարցերով հանձնաժողով ներկայացնել արդեն նախկին գործունեության եւ սեփականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր: Նշված հանձնաժողովի տեղեկատվության համաձայն` 2012-2015 թվականներին, 69 դեպքում իրականացվել է խորհրդարանի անդամների կողմից, մասնավոր ընկերությունում իրենց պատկանող բաժնեմասերի ղեկավարման իրավունքի փոխանցում, ևս 10 դեպքում պատգամավորները լքել են ընկերության տնօրենի պաշտոնը: