
Վրաստանի` 2017 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընթացել են խաղաղ պայմաններում: Այս մասին գրում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը»: Կազմակերպության տեղեկատվության համաձայն այն տեղամասերում, որտեղ ներկա են եղել նրանց դիտորդները տեղամասերը բացվել և փակվել են ճիշտ ժամանակին:
Կազմակերպության կողմից գրանցվել է 113 թեթև և միջին լրջության խախտում: Կազմակերպության դիտորդների կողմից գրանցվել են նաև ընտրողների վրա անուղղակի ճնշում գործադրելու մի քանի դեպք:
Բացի այդ, կազմակերպությունը հայտարարել է, որ որոշ ընտրատեղամասներում հանձնաժողովի անդամները ունեցել են ցածր մասնագիտական կարողություններ, ինչը դրսևորվել է ընտրողների նկատմամբ ագրեսիվ և ոչ կառուցողական վերաբերմունքով:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը 2017 թվականի ՏԻՄ ընտրությունների վերահսկողությունն իրականացնում է 250 դիտորդների մասնակցությամբ: 2017 թվականի Վրաստանի տեղական ինքնակառավարման ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը կներկայացնի հոկտեմբերի 22-ին, ժամը 11:30-ին: