Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի (ԹՊՀ) 100-ամյակի կապակցությամբ Վրաստանի կենտրոնական բանկը թողարկել է 5 լարի արժողությամբ արծաթե մետաղադրամներ: Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական բանկի տնօրեն Կոբա Գվենտաձեն ԹՊՀ-ի ռեկտորի հետ՝ ներկայացնելով նոր մետաղադրամները:
Մեկ մետաղադրամը կշռում է 15.5 գրամ, տրամագիծը՝ 33 մմ: Փետրվարի մեկից արդեն մետաղադրամը 95 լարիով կարելի է ձեռք բերել Կենտրոնական բանկում, դրամի թանգարանում եւ առցանց խանութներում:
5 լարի անվանական արժեքով մետաղադրամի էսքիզն ընտրելու նպատակով մրցույթ էր հայտարարվել, որում հաղթել էր Նինո Գոգուաձեն:
ԹՊՀ-ի 100-ամյակը լրանում է 2018թ․ փետրվարի 8-ին: