Անցկացվել են Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի ընտրությունները: ռեկտորի պաշտոնակատար է ընտրվել Դարեջան Տվալվաձեն:
Նրա թեկնածությունը սատարել է 526 ընտրող: Բուհի ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվել էր 4 թեկնածություն: Ռեկտորի պաշտոնակատարին ընտրում են համալսարանում ակադեմիական կամ գիտական պաշտոն զբաղեցնող բոլոր աշխատակիցները, ովքեր ունեն դոկտորական աստիճան: Ընտրութուընների ընթացքին հետևել է 16 անհատ և 4 հասարակական կազմակերպություն: Ընտրություններին մասնակցել է 1311 ընտրող:
Վլադիմիր Պապավան հաջողություն է մաղթել Դարեջան Տվալվաձեին, նաև ասել է, որ ընտրություններն անցել են առանց խախտումների, ինչը շատ կարևոր էր ներկա իրավիճակում.
«Սա հատուկ օր է համալսարանի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ ռեկտորի ընտրությանը մասնակցում է ավելի քան 1300 ուսանող: Սա լայնածավալ ընտրություն էր, և համալրարանն ապացուցեց, որ ի վիճակի է ելք գտնել նույնիսկ այսպիսի բարդ իրավիճակներում: Կարևոր էր, որ ընտրությունն անցավ հանգիստ մթնոլորտում, ինչն արձանագրել են նաև դիտորդները, բայց զավեշտալին այն է, որ ըստ օրենքի` ռեկտորի պաշտոնակատարին ընտրում է ամբողջ համալսարանը, Իսկ ռեկտորին` միայն ակադեմիական խորհուրդը»,- նակխկին ռեկտոր Վլադիմիր Պապավայի խոսքերը մեջբերում ենք « Interpressnews» պարբերականից:
Լուսանկարը` ԹՊՀ-ի ֆեյսբուքյան էջից