Վրաստան-Թուրքիա սահմանին ոստիկանությունը Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալել: Տղամարդը փորձել է կնոջը ճամպրուկի մեջ գաղտնի տեղափոխել Թուրքիա, այս մասին տեղեկացնում է թուրքական «Daily Sabah» պարբերականը:
Առկա տեղեկատվության համաձայն` զույգին ձերբակալել են Սարփիի սահմանային անցակետի դարպասի մոտ` Խոփիի շրջանում:
Ոստիկանության մոտ կասկած է առաջացրել տղամարդը, ում ձեռքին մեծ ճամպրուկ է եղել: Իրավապահները նրան խնդրել են բացել ճամպրուկը, ինչի արդյունքում ճամպրուկում գտել են կնոջը: Այժմ հետաքննություն է ընթանում, զույգը գտնվում է ոստիկանության բաժանմունքում:
«Daily Sabah»-ի տեղեկատվությամբ, Սարփիի անցակետում նման դեպք արձանագրվել նաև 3 օր առաջ, երբ ևս մեկ մարդ փորձել է ճամպրուկի մեջ թաքնված մուտք գործել Թուրքիա: