Անկարա է մեկնել Ռուսաստանի Դաշնության քննչական խումբը` Թուրքիայում ռուս դեսպանի սպանության գործը հետաքննելու նպատակով: Թուրքիան համաձայն է Ռուսաստանի դեսպանի սպանության գործը քննել միասնական ուժերով:
Երկրի մեծ քաղաքներում մի քանի պետություն ժամանակավոր փակել է դիվանագիտական առաքելությունները: Նրանց թվում է նաև Միացյալ նահանգները:
Անկարան դիվանագետին սպանողի ետևում տեսնում է Ֆեթուլա Գյուլենին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի երբեմնի գաղափարակից արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Գյուլենը մեղադրվում է նաև հուլիսյան հեղաշրջման փորձի մեջ: Հիշեցնենք, որ Թուրքիայի ոստիկանության նախկին աշխատակիցը 9 անգամ կրակել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Արդրեյ Կարլովի վրա: